ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանն ընդունել է Գլոբալ հիմնադրամի համակարգող թիմին

ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանն ընդունել է Գլոբալ հիմնադրամի համակարգող թիմին

ՀՀ ԱՆ ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանն այսօր հյուրընկալել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի թիմին՝ պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի գլխավորությամբ և ՀՀ Առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբին:

ԻՀԱԿ պատասխանատուները հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել են համատեղ ծրագրերի արդյունքում իրականացված աշխատանքները, ներկայացրել են առաջիկայում նախատեսված նախաձեռնությունները:

Կողմերը փոխանակվել են  առաջարկություններով և դիտարկումներով, նախանշել հետագա համագործակցության ուղղությունները: