Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հասանելի է նոր ծառայություն։ Այսուհետև թե՛ մեծահասակ, թե՛ մանկահասակ բուժառուները կարող են կենտրոնում անզգայացմամբ իրականացվող համակարգչային շերտագրություն (ՀՇ) անցնել։
Ծառայությունը հասանելի է շուրջօրյա։
ՀՇ հետազոտությունից առաջ կատարվում է անեսթեզիոլոգի խորհրդատվություն՝ գնահատելու պացիենտի առողջական վիճակն ու որոշելու անզգայացման մեթոդը։
Անզգայացմամբ ՀՇ հետազոտությունը ցուցված է․
- այն պացիենտներին, որոնք ունեն ծանր տագնապային խանգարումներ, կլաուստրոֆոբիա,
- առկա են գիտակցության խանգարումներ,
- այն երեխաներին, որոնց համար անհրաժեշտ է անշարժ դիրք ապահովել,
- այն պացիենտներին, որոնք ունեն ցավային համախտանիշ, ինչով պայմանավորված չեն կարողանում պառկել հորիզոնական դիրքում։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095952025 հեռախոսահամարին։
Հասցե՝ ԻՀԱԿ ստացիոնար կլինիկա
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան, Բաբաջանյան 42