ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրվան ընդառաջ,  կենտրոնի «Ավան» մասնաճյուղի բակում կազմակերպեց ծառատունկ

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրվան ընդառաջ, կենտրոնի «Ավան» մասնաճյուղի բակում կազմակերպեց ծառատունկ

Յուրաքանչյուր տարի մայիս ամսվա 3-րդ կիրակի օրն աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի համաշխարհային օրը:

Այս տարի, ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրվան ընդառաջ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ / Real World, Real People NGO հետ համատեղ և Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ, կենտրոնի «Ավան» մասնաճյուղի բակում կազմակերպեց ծառատունկ: Միջոցառմանը ներկա էին կենտրոնի տնօրենը, փոխտնօրենները, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, Գլոբալ հիմնադրամի և «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչներ:

Միջոցառումը խորհրդանշական էր և արտահայտում էր Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ համակարգված և շարունակական պայքարը: Այս առիթով, տնկված բոլոր տնկիներին ամրացվեցին կարմիր ժապավեններ, որոնք ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշն են:

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Ավան» մասնաճյուղի բակում մայիսի 13-ին նախատեսվում է նաև ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված պուրակի բացումը: