Ամբուլատոր կլինիկայի ղեկավար
Ամբուլատոր կլինիկա
Ամբուլատոր կլինիկան Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում գործող ամբուլատոր օղակն է, որտեղ իրականացվում է՝
- ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային հսկողություն,
- ՄԻԱՎ վարակով մեծահասակների և երեխաների հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում,
- մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում,
- ՄԻԱՎ-ի հետկոնտակտային և նախակոնտակտային կանխարգելում,
- օպորտունիստական հիվանդությունների ամբուլատոր բուժում և կանխարգելում,
- ՄԻԱՎ/ՏԲ համակցված վարակով, ՄԻԱՎ/վիրուսային հեպատիտ Բ և ՄԻԱՎ/վիրուսային հեպատիտ Ց համակցված վարակներով պացիենտների վարում,
- ՄԻԱՎ վարակով պացիենտներին ցուցումների դեպքում ֆթիզիատրի կողմից իզոնիազիդով տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման նշանակում,
- ՄԻԱՎ վարակ ունեցող պացիենտներին վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում,
- անհրաժեշտության դեպքում ՄԻԱՎ վարակով պացիենտների ուղեգրում բժշկական այլ կազմակերպություններ,
- ֆթիզիատրի խորհրդատվություն տուբերկուլոզի ախտորոշման նպատակով,
- ինֆեկցիոնիստի խորհրդատվություն,
- ընտանեկան բժշկի խորհրդատվություն,
- քրոնիկ վիրուսային հեպատիտներով պացիենտներին խորհրդատվության տրամադրում, լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացում, անհրաժեշտության դեպքում հակավիրուսային բուժման նշանակում,
- պետական ծրագրի շրջանակներում հեպատիտ Ց ունեցող պացիենտների ուղղակի ազդեցության հակավիրուսային դեղերով բուժման իրականացում,
- գործիքային հետազոտությունների իրականացում՝ ռենտգեն հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն, լյարդի էլաստոմետրիա,
- կլինիկական հոգեբանի խորհրդատվություն,
- հոգեախտորոշում:
Ամբուլատոր կլինիկայում աշխատում են ինչպես երիտասարդ բժիշկներ, այնպես էլ երկար տարիների փորձով մասնագետներ: Նրանք կենտրոնի գործունեության ընթացքում մշտապես մասնակցել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում միջազգային հանդիպումների, աշխատաժողովների, համաժողովների՝ ներկայացնելով ոլորտում Հայաստանի փորձը, հանդես են եկել բանավոր և պոստեռային զեկույցներով:
Ամբուլատոր կլինիկայի մասնագետները մասնակցում են կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի մշակման գործընթացին, համագործակցում են բժշկական տարբեր կազմակերպությունների հետ, ցուցաբերում ՄԻԱՎ վարակով պացիենտների բուժման և խնամքի հարցերով մեթոդական և գործնական աջակցություն:
![Ելենա Ալեքսանդրի Սիլկա Ելենա Ալեքսանդրի Սիլկա](https://ncid.am/uploads/2022/05/Սիլկա-Ելենա-Ալեքսանդրի-500x500.jpg)
Ելենա Ալեքսանդրի Սիլկա
Բժիշկ-ինֆեկցիոնիստ
![Ժաննա Սերժիկի Վարդազարյան Ժաննա Սերժիկի Վարդազարյան](https://ncid.am/uploads/2022/05/Ժաննա-Վարդազարյան-500x500.jpg)
Ժաննա Սերժիկի Վարդազարյան
Բժիշկ-սոնոգրաֆիստ
![Լենա Գևորգի Նազարյան Լենա Գևորգի Նազարյան](https://ncid.am/uploads/2022/05/Լենա-Նազարյան-500x500.jpg)
Լենա Գևորգի Նազարյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ
![Էմմանուել Վիկտորի Մարտիրոսյան Էմմանուել Վիկտորի Մարտիրոսյան](https://ncid.am/uploads/2022/05/Էմմանուել-Մարտիրոսյան-500x500.jpg)
Էմմանուել Վիկտորի Մարտիրոսյան
Բժիշկ-ֆթիզիատր
![Արմինե Լյովայի Մարգարյան Արմինե Լյովայի Մարգարյան](https://ncid.am/uploads/2022/05/Արմինե-Մարգարյան-500x500.jpg)
Արմինե Լյովայի Մարգարյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ
![Յուլյա Հակոբի Մանուկյան Յուլյա Հակոբի Մանուկյան](https://ncid.am/uploads/2022/05/Յուլյա-Մանուկյան-500x500.jpg)
Յուլյա Հակոբի Մանուկյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ
![Լենա Մարտինի Իսրայելյան Լենա Մարտինի Իսրայելյան](https://ncid.am/uploads/2022/05/Լենա-Իսրայելյան-500x500.jpg)
Լենա Մարտինի Իսրայելյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ
![Աստղիկ Սերգեյի Դավիդյան Աստղիկ Սերգեյի Դավիդյան](https://ncid.am/uploads/2022/05/Աստղիկ-Դավիդյան-500x500.jpg)
Աստղիկ Սերգեյի Դավիդյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ
![Գագիկ Գուրգենի Ասլանյան Գագիկ Գուրգենի Ասլանյան](https://ncid.am/uploads/2022/05/Գագիկ-Ասլանյան-500x500.jpg)
Գագիկ Գուրգենի Ասլանյան
Ընտանեկան բժիշկ
![Աննա Խաչիկի Աղեկյան Աննա Խաչիկի Աղեկյան](https://ncid.am/uploads/2022/05/Աննա-Աղեկյան-500x500.jpg)
Աննա Խաչիկի Աղեկյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ
![Հրանտ Հենրիկի Բաբայան Հրանտ Հենրիկի Բաբայան](https://ncid.am/uploads/2022/04/1-500x500.jpg)
Հրանտ Հենրիկի Բաբայան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ