«Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» ծրագրի համառոտ նկարագրություն և ընթացիկ տվյալներ
Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի և Կենտորանական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ի և այլ վարակիչ հիվանդություննրի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության տեխնիկական աջակցության ծրագիրն իրականացվում է 2013 թվականից Ռուսաստանի կառավարության աջակցությամբ Ռոսպոտրեբնադզորի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և «Սպիդ Ինֆոսվյազ» հիմնադրամի կողմից: (http://rusaid.ru/)
Ծրագրի հիմնական ուղղություններն են՝
- միգրանտների, նրանց զուգընկերների, ինչպես նաև այլ խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելումը
- ՄԻԱՎ-ի նկատմամբ խարանի և խտրականությաննվազեցումը,
- գյուղական համայնքներում ՄԻԱՎ-ի թեստավորման հասանելիության բարձրացումը,
- ՄԻԱՎ-ի թեստավորման մասսայականացմանը նպաստելը,
- նպաստելը այն միջոցառումների իրագործմանը, որոնք ուղղված են երկրի կողմից «90-90-90» նպատակներին հասնելուն: «90-90-90» թիրախներն են՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 90%-ին պետք է տրամադրվի հակառետրովիրուսային բուժում, հակառետրովիրուսային բուժում ստացողների 90%-ի շրջանում պետք է արձանագրվի վարակի ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ:
- ՄԻԱՎ-ի նոր դեպքերի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված մահերի կրճատմանը նպաստելը,
- Գյուղական համայնքներում ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի արագ, անվճար և անանուն թեստավորման կազմակերպումը շարժական թիմերի միջոցով,
- գյուղաբնակ միգրանտներին և նրանց զուգընկերներին տեղեկատվական, կրթական և վարքագծի փոփոխությանն ուղղված խորհրդատվության տրամադրումը,
- քաղաքային համայնքներում հանրային միջոցառումների կազմակերպում, որոնց ընթացքում կատարվում են ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի արագ, անվճար և անանուն հետազոտություններ:
- Գիտահետազոտական աշխատանքներ
Ծրագրի հիմնական ուղղություններից՝ աշխատանքային միգրանտների և նրանց զուգընկերների, ինչպես նաև այլ խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներում իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնց հիմնական ուղղությունը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության հասանելիության մեծացումն է, ինչն էլ իր հերթին նպաստում է ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշմանը, բուժման և խնամքի ծառայությունների՝ ժամանակին տրամադրմանը:
Այդ ծառայությունները տրամադրվում են Ռուսասատանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված 4 շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում:
Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներն ըստ նախապես կազմված ժամանակացույցի այցելում են Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքներ, որտեղ տրամադրվում է խորհրդատվություն եւ հետազոտություն ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և
Ց-ի, իրականացվում է սեռավարակների վերաբերյալ, գինեկոլոգիական և ուլտրաձայնային հետազոտություն:
Շարժական կլինիկաների ներուժն օգտագործվում է նաև հանրային տարբեր միջոցառումների ժամանակ, որոնց նպատակը հասարակությանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումը և հետազոտություն անցնելու խրախուսումն է:
Շարժական կլինիկաների աշխատանքներն իրականացվում են «ՍՊԻԴ-Ինֆոսվյազ» հիմնադրամի աջակցությամբ: