Բաժանմունքի վարիչ
Մանկական ինֆեկցիոն բաժանմունք
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական ինֆեկցիոն բաժանմունքը Երևանում գործող ինֆեկցիոն պրոֆիլի ամենամեծ մանկական բաժանմունքն է, որտեղ իրականացվում է աղիքային, շնչառական, ինչպես նաև տրանսմիսիվ և կոնտակտային ճանապարհով փոխանցվող տարաբնույթ ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշում, ամբուլատոր և ստացիոնար բուժում:
Բաժանմունքը բաղկացած է երկու առանձին ստորաբաժանումներից՝
- աղիքային վարակների հարկաբաժին,
- օդակաթիլային վարակների հարկաբաժին։
Մանկական ինֆեկցիոն բաժանմունքի կառուցվածքն ու աշխատանքային ռեժիմը նպաստում են վարակի աղբյուր հանդիսացող պացիենտների մեկուսացմանը և պատշաճ բուժման կազմակերպմանը: Միաժամանակ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ներհիվանդանոցային վարակները կանխելու համար:
Ընդհանուր 85 ֆունկցիոնալ մահճակալներ ունեցող մանկական ինֆեկցիոն բաժանմունքը տարեկան սպասարկում է 0-18 տարեկան 2000-ից ավելի պացիենտների: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնելու անհետաձգելի և պլանային թերապևտիկ միջոցառումներ: Մահճակալային ֆոնդի օգտագործման բարձր ճկունության շնորհիվ բաժանմունքը կարող է վերապրոֆիլավորվել ցանկացած ձևի վարակիչ հիվանդություններով հիվանդների հոսպիտալացման համար՝ կախված համաճարակային իրավիճակից և մահճակալների անհրաժեշտությունից:
Այս է վկայում Covid-19 համավարակի ընթացքում բաժանմունքի արագ վերապրոֆիլավորումը և Covid-19 վարակով պացիենտների լիարժեք բուժման կազմակերպումը: Բաժանմունքում աշխատում են երկար տարիների մասնագիտական փորձով ինֆեկցիոնիստներ, որոնք իրենց բարձր մասնագիտական գիտելիքների և հմտությունների շնորհիվ իրականացնում են նաև մանկական տարբեր ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշում և անհրաժեշտության դեպքում ուղղորդում համապատասխան մասնագիտական բժշկական կենտրոններ:
Բաժանմունքում կարևորվում է ոչ միայն փոքրիկ պացիենտների լիարժեք բուժումը, այլև բուժման ընթացքում նրանց համար ջերմ և հոգատար միջավայրի ստեղծումը: ԻՀԱԿ մանկական ինֆեկցիոն բաժանմունքը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կլինիկական բազաներից մեկն է, և բաժանմունքի բժիշկները, կլինիկական աշխատանքից զատ, զբաղվում են նաև գիտական աշխատանքներով:

Անժելա Ղազարի Մուրադյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ

Տիգրանուհի Գեղամի Ասատրյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ

Մարինա Ռաֆիկի Դանիելյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ

Հռիփսիմե Պավելի Հարությունյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ

Կարինե Օգսենի Սարգսյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ

Գայանե Արամի Համբարձումյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ

Արևիկ Գալուստի Կարապետյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ

Անահիտ Գևորգի Առաքելյան
Բժիշկ-ինֆեկցիոնիստ