Դասընթաց՝ «Ներհիվանդանոցային վարակների կանխարգելում և հսկողություն» թեմայով

Դասընթաց՝ «Ներհիվանդանոցային վարակների կանխարգելում և հսկողություն» թեմայով

Մարտի 24-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում տեղի ունեցավ «Ներհիվանդանոցային վարակների կանխարգելում և հսկողություն» թեմայով դասընթաց՝ Առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին որոշմանը համաձայն: Դասընթացին քննարկվեցին թափոնների ճիշտ կառավարման պահանջները, դրանց կարևորությունն ու դերը մարդկանց և շրջակա միջավայրի ազդեցության վրա: Դասընթացին մասնակցեցին բուժական և լաբորատոր բաժինների բժիշկներն ու բուժքույրերը: Անցկացվեց նաև մասնակիցների նախա և հետթեստավորում հատուկ կազմված հարցաշարերի միջոցով, որը հնարավորություն տվեց գնահատել մասնակիցների թեմային առնչվող գիտելիքները մինչ դասընթացը և դասընթացից հետո:
Նշենք, որ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների վերաբերյալ դասընթացներն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում կրում են շարունակական բնույթ: