Դասընթաց «Հիմնական վարակային հիվանդությունները մեծահասակների մոտ, մաս 1, ՄԻԱՎ-վարակի և վիրուսային հեպատիտների արդիական հարցեր» թեմայով

Դասընթաց «Հիմնական վարակային հիվանդությունները մեծահասակների մոտ, մաս 1, ՄԻԱՎ-վարակի և վիրուսային հեպատիտների արդիական հարցեր» թեմայով

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում այսօր մեկնարկել է բժիշկ-վարակաբանների համար նախատեսված «Հիմնական վարակային հիվանդությունները մեծահասակների մոտ, մաս 1, ՄԻԱՎ-վարակի և վիրուսային հեպատիտների արդիական հարցեր» թեմայով կրեդիտավորված <<50 ՇՄԶ կրեդիտ>> վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը: Դասընթացը կազմակերպվել է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից և վարելու են Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը և ամբիոնի դասախոսներ՝ Ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը և բժիշկ-վարակաբան Լուսինե Նավոյանը:
Դասընթացն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ իրականացվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի շրջանակներում: