Այսօր բուժքույրերի միջազգային օրն է:

Այսօր բուժքույրերի միջազգային օրն է:

Հարգելի՛ և սիրելի՛ բուժքույրեր,
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանի անունից, շնորհավորում է ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ժամանակակից առողջապահությունը հնարավոր չէ պատկերացնել առանց ձեր պրոֆեսիոնալ և համակարգված աշխատանքի, քանզի հենց ձեր ուսերին է դրված բուժօգնության ամենածանր ու պատասխանատու պարտականությունը:
Ընդունեք մեր շնորհակալությունն ու ամենաջերմ շնորհավորանքները:
Շնորհակալ ենք ձեզ անձնվեր աշխատանքի և մեծ նվիրումի համար: Ցանկանում ենք ձեզ ամուր առողջություն, անսպառ ուժ ու եռանդ: Թող ձեր աշխատանքում միշտ շրջապատված լինեք բարի և ձեր աշխատանքը գնահատող պացիենտներով: