Ինչպե՞ս վճարել անկանխիկ

Ինչպե՞ս վճարել անկանխիկ

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:

ԻՆՉՊԵՍ ՎՃԱՐԵԼ ԱՆԿԱՆԽԻԿ

ՊՈՍ տերմինալի միջոցով

  • Քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել փին կոդը,
  • անհպում վճարում – համապատասխան՝  նշանն ունեցող վճարային քարտը, կամ հեռախոսը մոտեցնել տերմինալին (որոշակի գումարը, օրինակ՝ 20 հազար դրամը, գերազանցող գործարքի դեպքում հնարավոր է անհրաժեշտ լինի հավաքել փինը):

Վճարային տերմինալի միջոցով

  • Բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին սովորաբար հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալի միջոցով դրամ փոխանցելով:

Բջջային հավելվածի միջոցով

  • Բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելով
  • QR կոդի սքանավորման միջոցով,
  • Էլ. դրամապանակում առկա միջոցներով:

Բանկային փոխանցման միջոցով

  • Բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից գումար փոխանցելով: