Հայտարարություն

Հայտարարություն

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում (նախկին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) մեկնարկել են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Այս հանգամանքով պայմանավորված՝ մասնաճյուղն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում՝ ✅Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21 (նախկին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Սուրբ Աստվածածին» ծննդատան տարածք):

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նոր հասցեում շուրջօրյա ռեժիմով շարունակելու է մատուցել իր ծառայություններն ամբողջապես ու ողջ ծավալով՝ ապահովելով մեր քաղաքացիների լիարժեք բուժսպասարկումն ու բուժօգնությունը: