Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, այժմ գործում է նոր հասցեում (Մալաթիա-Սեբաստիա համայնք, ՀԱԹ Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21):
Կենտրոնը նույն ծավալի բժշկական ծառայություններ է մատուցում «Սուրբ Աստվածածին» ծննդատանը, որտեղ առանձնացված են մանկական և մեծահասակների ինֆեկցիոն ծառայություններ:
Այստեղ ստեղծված են անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները թե՛ պացիենտների սպասարկման և թե՛ բժիշկների աշխատանքի համար:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ծանոթացել է պացիենտների և բուժանձնակազմի համար ստեղծված պայմաններին, կարևորել անցումային փուլում հարմարավետության ապահովումը:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ընդգրկված է առողջապահության նախարարության կապիտալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքների ծրագրում: Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, առնվազն երկու տարի հետո կունենանք նոր ու վերազինված բժշկական կենտրոն: