Հարգելի՛ հայրենակիցներ, ԻՀԱԿ-ը թիմը համալրելու նպատակով փնտրում է հերթափոխային մայրապետի։
Պարտականությունները`
- բաժանմունքի մաքրության, ախտահանման աշխատանքների ճիշտ, պատշաճ և անվտանգ իրականացում,
- հետազոտվող նյութերի ճիշտ և անվտանգ տեղափոխում լաբորատորիա,
- օգտագործված սպիտակեղենի ճիշտ և անվտանգ տեղափոխում լվացքատնից բաժանմունք,
- մաքուր սպիտակեղենի ճիշտ տեղափոխում լվացքատնից բաժանմունք,
- բժշկական թափոնների ճիշտ և անվտանգ տեղափոխում բաժանմունքից բժշկական թափոնների ընդհանուր ժամանակավոր պահման տարածք,
- կենցաղային թափոնների ճիշտ և անվտանգ տեղափոխում թափոնների համար նախատեսված տարածք։
Թեկնածուն պետք է ունենա առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։
Աշխատանքը հերթափոխային է, շաբաթական առավելագույնը 48 ժամ։
Փորձաշրջան
Գործատուի կողմից նշանակվում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ: Փորձաշրջանն օգնում է ծանոթանալու ընկերության ներքին կարգապահական կանոններին, ձեռք բերելու մասնագիտական պրակտիկ և տեսական հմտություններ, ծանոթանալու աշխատանքների կատարմանը։
Ուղարկեք Ձեր կենսագրական տվյալները` CV-ն, hr@ncid.am էլեկտրոնային հասցեին` թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով՝ «Հերթափոխային մայրապետ»:
Աշխատավայրը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկա
Հասցե՝ ք․ Երևան, Բաբաջանյան 42
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 (95) 952-025 հեռախոսահամարով։