Սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնում ենք, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկայում (Մալաթիա Սեբաստիա, Բաբաջանյան 42) կատարվում են որակյալ և ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան ուլտրաձայնային հետազոտություններ (ՈՒՁՀ)։
ԻՀԱԿ-ում կարող եք անցնել
- փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ,
- վահանաձև գեղձի ՈՒՁՀ,
- թքագեղձի ՈՒՁՀ,
- փափուկ հյուսվածքների և ենթամաշկային գոյացությունների ՈՒՁՀ,
- ավշահանգույցների ՈՒՁՀ,
- ամորձիների ՈՒՁՀ,
- ֆոլիկուլոմետրիա
- կրծքագեղձի ՈՒՁՀ,
- միզային համակարգի ՈՒՁՀ,
- էխոսրտագրություն,
- որովայնի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի համալիր ՈՒՁՀ։
Մանրամասներին ծանոթանալու և հերթագրվելու համար կարող եք զանգահարել (+374) 95 048424 հեռախոսահամարով կամ այցելել կենտրոն։
Առողջ եղե՛ք։