ԻՀԱԿ-ում աշխատանքի ենք հրավիրում հերթափոխային ռենտգեն տեխնիկների։
Պահանջվող կրթությունը և հմտությունները`
- մասնագիտական կրթություն,
- հավաստագրում,
- առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ։
Պարտականությունները`
- բուժառուների նախապատրաստում ռենտգեն-նկարահանման,
- ռենտգեն նկարահանման և երևակման համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստում,
- ռենտգեն նկարահանման երևակում:
Պայմանները՝
աշխատանքը հերթափոխային է, աշխատանքային ժամերը՝ շաբաթական առավելագույնը 48 ժամ։
Գործատուի կողմից նշանակվում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ:
Դիմելու կարգը՝
հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել hr@ncid.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով՝ «Ռենտգեն տեխնիկ»։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 99 535325 հեռախոսահամարով։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
Աշխատավայրը՝
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկա
Հասցե՝ ք․ Երևան, Բաբաջանյան 42