Սիրելի´ հայրենակիցներ, շարունակում ենք ՄԻԱՎ-ի վերաբերյալ միֆազերծումը:
Միֆ՝
ՄԻԱՎ-ով ապրող կինը չի կարող առանց ՄԻԱՎ վարակի երեխա ունենալ։
Իրականությունը կներկայացնի ԻՀԱԿ Համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը:
Թեև գոյություն ունի ՄԻԱՎ-ով ապրող մորից երեխային վարակի փոխանցման վտանգ, սակայն որոշակի կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է նվազագույնի հասցնել այն:
Համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացումը 98-99% դեպքերում ՄԻԱՎ-ով ապրող հղի կնոջը վարակից զերծ երեխա ունենալու հնարավորություն կտա։ Արդյունավետ կանխարգելման կարևոր նախապայմանը հղի կնոջ մոտ ՄԻԱՎ վարակի վաղ հայտնաբերումն է, ինչի համար անհրաժեշտ է հղիության հնարավորինս վաղ ժամկետում հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ: