Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի միջին բուժանձնակազմի համար անցկացվել է «ՄԻԱՎ վարակի համաճարակաբանության, կանխարգելման, ախտորոշման հիմունքները» խորագրով կրեդիտավորված դասընթաց։
Այն վարել է ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի համաճարակաբան Քրիստինե Լալայանը։
Թրեյնինգի ընթացքում անդրադարձեր են կատարվել մի շարք թեմաների ինչպիսիք են․
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակը աշխարհում և Հայաստանում,
- ՄԻԱՎ վարակի համաճարակաբանությունը, պատճառագիտությունը, կենսական ցիկլը,
- ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունը և հետազոտությունը,
- ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելումը։
Բուժանձնակազմի ներկայացուցիչները նաև նախադասընթացային և հետդասընթացային թեստեր են լրացրել։
Կարևորելով պարբերական վերապատրաստումներն ու փորձի փոխանակումը՝ նմանատիպ միջոցառումները մեր կենտրոնում շարունակական բնույթ են կրում։