Սիրելի՛ հայրենակիցներ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բժիշկ-վարակաբանի թափուր հաստիք կա։
Պահանջվող որականերն ու հմտությունները․
բարձրագույն բժշկական կրթություն,
կլինիկական օրդինատուրա՝ բժիշկ-վարակաբանի որակավորմամբ,
ՇՄԶ հավաստագիր՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու մասին։
Աշխատանքն ամբողջ դրույքով է։ Բոլոր մանրամասները կքննարկվեն հարցազրույցի ընթացքում։
Դիմելու ընթացակարգ՝
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV), մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերը և ուղեկցող նամակն ուղարկեն hr@ncid.am էլեկտրոնային հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը, որի համար դիմում եք:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկա
Հասցե՝ ք․ Երևան, Բաբաջանյան 42