ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բժիշկ-վարակաբանի

ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բժիշկ-վարակաբանի

Սիրելի՛ հայրենակիցներ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բժիշկ-վարակաբանի թափուր հաստիք կա։
Պահանջվող որականերն ու հմտությունները․
🔷բարձրագույն բժշկական կրթություն,
🔷կլինիկական օրդինատուրա՝ բժիշկ-վարակաբանի որակավորմամբ,
🔷ՇՄԶ հավաստագիր՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու մասին։
Աշխատանքն ամբողջ դրույքով է։ Բոլոր մանրամասները կքննարկվեն հարցազրույցի ընթացքում։
📌Դիմելու ընթացակարգ՝
📧Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV), մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերը և ուղեկցող նամակն ուղարկեն hr@ncid.am էլեկտրոնային հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը, որի համար դիմում եք:
🏥Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկա
📍Հասցե՝ ք․ Երևան, Բաբաջանյան 42