ԻՀԱԿ տնօրենի ԺՊ Սպարտակ Պետրոսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ

ԻՀԱԿ տնօրենի ԺՊ Սպարտակ Պետրոսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի սիրելի՛ և հարազա՛տ բուժանձնակազմ, ձեր գլխավորությամբ շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ:
Այս մարդասիրական աշխատանքում յուրաքանչյուրիդ ներդրումն անգնահատելի է, հետևաբար դժվար կլինի մի քանի բառով ներկայացնել այն ահռելի ծանրաբեռնվածությունը, որը կրում եք սիրով:
Ես գիտեմ՝ որքան ժամանակ, եռանդ և նվիրում է պահանջում այս ոլորտը, և ինչքան ամուր կամք է պետք՝ հաղթահարելու բազմաթիվ դժվարությունները:
Ուրախ եմ, որ մեր կենտրոնում աշխատում են իրենց մասնագիտության ողջ պատասխանատվությունն ու կարևորությունը գիտակցող անձինք, որոնք բոլոր անխուսափելի մարտահրավերներին դիմակայում են պատվով:
Շնորհակալ եմ թիմային և որակյալ աշխատանքի համար: Միասին անելու ենք ամեն ինչ՝ բուժանձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման և առավել որակյալ բուժսպասարկման ապահովման համար:
Մաղթում եմ խաղաղ երկրում աշխատելու և արարելու հնարավորություն: Առողջ եղեք, որպեսզի կարողանաք առողջություն պարգևել մեր պացիենտներին:
Սպարտակ Պետրոսյան
ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար