Ակնկալում ենք, որ մեր թիմին միացող մասնագետը պետք է․
- կազմակերպի և ղեկավարի կենտրոնի տնտեսական մասի աշխատանքները,
- ապահովի տնտեսական գույքի պահպանությունը, վերականգնումը և համալրումը,
- հսկի շենքի և դրա հարակից տարածքների մաքրման աշխատանքները,
- մասնակցի կենտրոնի ապրանքանյութական արժեքների գույքագրման աշխատանքներին,
- կատարի ապրանքանյութական արժեքների ձեռքբերման առաջարկություններ, իրականացնի դրանց պահեստ մուտքագրման և դուրսգրման հսկողությունը,
- հետևողական լինի կենտրոնի նյութական ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործմանը։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV), մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերը և ուղեկցող նամակը (առկայության դեպքում) ուղարկեն ncid@ncid.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Հարցազրույցի կհրավիրվեն ընտրված թեկնածուները։
Աշխատավայրը՝ ԻՀԱԿ ստացիոնար և ամբուլատոր կլինիկաներ (հասցեներ՝ Բաբաջանյան 42, Աճառյան 2)։