Այգեպանի թափուր հաստիք ԻՀԱԿ-ում

Այգեպանի թափուր հաստիք ԻՀԱԿ-ում


Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն աշխատանքի է հրավիրում այգեպանի։
Աշխատանքը սեզոնային է։

Անհրաժեշտ է կատարել․
  • բուսածածկ հողատարածքի մշակման և խնամքի աշխատանքներ,
  • դեկորատիվ ծառերի ու ծաղիկների խնամք,
  • ծառերի էտում, կտրում, սրսկում, պատվաստում, խոտերի հնձման և այգու խնամքի հետ կապված այլ աշխատանքներ:

    Աշխատանքային փորձը նմանատիպ ոլորտում կդիտարկվի որպես առավելություն:

    Բոլոր հետաքրքրված թեկնածուները մանրամասների համար կարող են աշխատանքային օրերին զանգահարել 010 617107 հեռախոսահամարով։

    Աշխատանքի հասցեն՝ Նորք Մարաշ, Արմեն Արմենակյան 153