Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն աշխատանքի է հրավիրում տնտեսվարի

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն աշխատանքի է հրավիրում տնտեսվարի

Ակնկալում ենք, որ մեր թիմին միացող մասնագետը պետք է․
  • կազմակերպի և ղեկավարի կենտրոնի տնտեսական մասի աշխատանքները,
  • ապահովի տնտեսական գույքի պահպանությունը, վերականգնումը և համալրումը,
  • հսկի շենքի և դրա հարակից տարածքների մաքրման աշխատանքները,
  • մասնակցի կենտրոնի ապրանքանյութական արժեքների գույքագրման աշխատանքներին,
  • կատարի ապրանքանյութական արժեքների ձեռքբերման առաջարկություններ, իրականացնի դրանց պահեստ մուտքագրման և դուրսգրման հսկողությունը,
  • հետևողական լինի կենտրոնի նյութական ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործմանը։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV),  մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերը և ուղեկցող նամակը (առկայության դեպքում) ուղարկեն ncid@ncid.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Հարցազրույցի կհրավիրվեն ընտրված թեկնածուները։
Աշխատավայրը՝ ԻՀԱԿ ստացիոնար և ամբուլատոր կլինիկաներ (հասցեներ՝ Բաբաջանյան 42, Աճառյան 2)։