Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԻՀԱԿ-ը հանրային միջոցառումներ է նախաձեռնել

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԻՀԱԿ-ը հանրային միջոցառումներ է նախաձեռնել

Հարգելի’ հայրենակիցներ, Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ։
ՌԴ օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկաները երեք օր շարունակ տեղակայված կլինեն Հայաստանի տարբեր հասցեներում՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով անցնելու ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ (դրանց քաղցած մոտենալը պարտադիր չէ)։ Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․
  • հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը 14:00-20:00),
  • հուլիսի 29-ին՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրի (Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածք, ժամը 11:30-17:30),
  • հուլիսի 29-ին՝ Լոռու մարզկենտրոն Վանաձոր (Արցախի պուրակի մոտակայք, ժամը՝ 11:30-17:30),
  • հուլիսի 30-ին՝ Արարատի մարզկենտրոն Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:30-17:30),
  • հուլիսի 30-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաք (Հանրապետության փողոց, ժամը՝ 11:30-17:30),
  • հուլիսի 30-ին՝ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ (նախկին գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:00-17:00):
Հանրային միջոցառումները կազմակերպվում են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: