ԻՀԱԿ ներկայացուցիչները մասնակցել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ միջազգային համաժողովին

ԻՀԱԿ ներկայացուցիչները մասնակցել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ միջազգային համաժողովին

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերի ղեկավար Զարուհի Գրիգորյանը և Մոնիթորինգի և գնահատման բաժնի ղեկավար Աննա Մերգելյանը հուլիսի 22-26-ը գտնվել են Գերմանիայի Մյունխեն քաղաքում՝ մասնակցելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ միջազգային համաժողովին։

Դրան մասնակցել են ԱՀԿ անդամ երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարներ, ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ պայքարով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն է վերահաստատել 2025 և 2030թթ. ծրագրերի նպատակներին հասնելու քաղաքական հանձնառությունը և ամրապնդել նշված հիվանդությունների դեմ պայքարում երկրների համագործակցությունը:

ԻՀԱԿ թիմի անդամները ծանոթացել են միջազգային փորձին, ոլորտի ձեռքբերումներին ու նորագույն գիտական մոտեցումներին, փորձի փոխանակման ընթացքում ներկայացրել նաև մեր կենտրոնում կիրառվող մեխանզմներն ու մոտեցումները, որոնք լիովին համապատասխանում են ոլորտում ընդունված միջազգային չափանիշներին։