423 անձ ԱՆՎՃԱՐ հետազոտվել է ԻՀԱԿ շարժական կլինիկաներում

423 անձ ԱՆՎՃԱՐ հետազոտվել է ԻՀԱԿ շարժական կլինիկաներում

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ամփոփում է Հեպատիտների դեմ պայքարի օրվա շրջանակում հայտարարած հանրային միջոցառումների շարքը։
Եռօրյա այցերի ընթացքում Երևանում և 5 մարզում ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտվելու հնարավարություն է ստացել ընդհանուր առմամբ 423 անձ, որոնցից՝
  • 104-ը՝ Երևանում,
  • 75-ը՝ Վանաձորում,
  • 70-ը՝ Արտաշատում,
  • 64-ը՝ Գավառում,
  • 56-ը՝ Աբովյանում,
  • 54-ը՝ Գյումրիում։
Հետազոտված անձինք նաև նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն են ստացել։
ԻՀԱԿ հանրային միջոցառումների նպատակը ոչ միայն դեպքերի հայտնաբերումն է, այլև քաղաքացիների իրազեկումը՝ հիշեցնելու համար, որ
ՀԻՎԱՆԴՈւԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ, ՔԱՆ ԲՈւԺԵԼ, իսկ հետազոտություններն անհրաժեշտ են հիվանդությունները վաղ հայտնաբերելու և արդյունավետ բուժման համար։
Հանրային միջոցառումներն անցկացվել են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Հիշեցում՝ ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար անցկացվում են անվճար հետազոտություններ, որոնց մասին նախապես տեղեկանալու համար կարող եք հետևել ԻՀԱԿ ֆեյսբուքյան էջին։ Առողջ եղեք։