Փորձի փոխանակում, նոր համագործակցություններ․ ԻՀԱԿ մասնագետներն աշխատանքային այցով գտնվել են Մոլդովայում

Փորձի փոխանակում, նոր համագործակցություններ․ ԻՀԱԿ մասնագետներն աշխատանքային այցով գտնվել են Մոլդովայում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Լաբորատոր ախտորոշման ծառայության ղեկավար Թամարա Հովսեփյանը, Համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը և Գլոբալ հիմնադրամի «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Զարուհի Գրիգորյանն աշխատանքային այց են կատարել Մոլդովա։
Վերջիններս մասնակցել են «Տարածաշրջանային ռազմավարական երկխոսություն․ ՄԻԱՎ-ի թեստավորման նոր ռազմավարություններ որդեգրած երկրների փորձը» խորագրով միջոցառմանը։
Փորձի փոխանակման նպատակով մասնագետներն այցելել և ծանոթացել են հյուրընկալող երկրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման համակարգին և ներկայացրել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հայաստանյան փորձը և զարգացումները, առաջիկա ծրագրերը։
Հանդիպումն իրականացվել է SOS_Project 2.0 ծրագրի շրջանակներում՝ PAS-ի ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի կողմից։
ԻՀԱԿ-ը հանձնառու է մեր կենտրոնում շարունակաբար ներդնելու միջազգային առողջապահական լավագույն փորձը, ինչի նպատակով նպանատիպ փոխայցելությունները պարբերական են։