ԻՀԱԿ մասնագետները գործուղմամբ գտնվել են ՌԴ-ում

ԻՀԱԿ մասնագետները գործուղմամբ գտնվել են ՌԴ-ում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը և հոգեբան Լիլիթ Շահբազյանն այցելել են ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու աշխատանքային քննարկման։

«ՄԻԱՎ վարակի դիսպանսեր հսկողության և բուժման հավատարմության խախտման ռիսկերը որպես ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոց» խորագրով 4-օրյա հանդիպման քննարկումների առանցքում եղել է ՄԻԱՎ վարակի դիսպանսեր հսկողությունը, բուժումն ու կանխարգելումը։

Լիլիթ Շահբազյանը ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ԻՀԱԿ ծավալած գործունեությունը, գրանցած արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև կենտրոնի իրականացրած հետազոտությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և հնարավոր ռիսկերը գնահատելու, ինչպես նաև բուժման հավատարմության հարցերի վերաբերյալ:

Մասնակից երկրների պատվիրակությունները քննարկել են ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով համատեղ ծրագրերի մշակումն ու անցկացումը, պայմանավորվածություններ ձեռք բերել փոխգործակցության վերաբերյալ։

Աշխատանքային քննարկումը կազմակերպել է ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ի գիտության դաշնային բյուջետային հաստատության համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը։