Առողջապահական ոլորտի նորագույն մոտեցումները կիրառվում են ԻՀԱԿ-ում

Առողջապահական ոլորտի նորագույն մոտեցումները կիրառվում են ԻՀԱԿ-ում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Մարինե Խաչատրյանը մասնակցել է ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կազմակերպված առողջապահական համաժողովի։
Բուժառուի առաջնային բուժօգնության մեխանիզմներին նվիրված միջազգային համաժողովը նախաձեռնել է MEDX կազմակերպությունը՝ Արիզոնայի բժշկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ:
Աշխարհի տարբեր երկրների առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչները երկօրյա միջոցառման ընթացքում ուսումնասիրել են առաջնային բուժօգնության ընթացքում հիվանդության ախտորոշման և բուժման՝ ներկայումս առավել արդյունավետ համարվող մեթոդները, յուրաքանչյուր հիվանդի համար բուժման անհատական ծրագրի մշակման և ցավի գնահատման մեխանիզմները։
Հատկանշական է եղել հատկապես կորոնավիրուս ունեցող ամբուլատոր բուժառուների վարման այժմյան սկզբունքների ուսումնասիրությունն ու փորձի փոխանակումը։
Հարգելի՛ հայրենակիցներ, ԻՀԱԿ-ը կարևորում է մեր մասնագետների շարունակական վերապատրաստումներն ու փորձի փոխանակումը՝ կենտրոնում ներդնելու ոլորտի լավագույն փորձն ու տեղայնացնելու արդյունավետ մոտեցումները, որպեսզի ձեզ մատուցենք ժամանակի պահանջներից բխող արդյունավետ բուժսպասարկում։ Առողջ եղեք։