
ՀՀ ԱՆ ԻՀԱԿ գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն, ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցը, ՌԴ գլխավոր վարակաբան պրոֆեսոր Վլադիմիր Չուլանովի հրավերով, ս.թ. դեկտեմբերի 12-14-ը Մոսկվայում մասնակցել է միջազգային առաջին ինֆեկցիոն ֆորումին։
Նարինա Սարգսյանցը մասնակցել է ֆորումի բացման պանելային սեկցիային, ինչպես նաև հանդես է եկել երկու զեկույցով՝ «ՀՀ փորձը COVID-19-ի դեմ պայքարում» և «ՀՀ փորձը վիրուսային հեպատիտների հետ պայքարում»։
Միջազգային ինֆեկցիոն ֆորումը նոր եզակի տարածք է ռուս և արտասահմանյան այն փորձագետների միջդիսցիպլինար հաղորդակցության համար, որոնց գործունեությունը կապված է վարակային հիվանդությունների ախտորոշման և բուժման հետ: