Դիմել մեզ

Ջրծաղիկ․ ինչպես տարբերել ցանը, ովքեր են ռիսկի խմբում

Ջրծաղիկ․ ինչպես տարբերել ցանը, ովքեր են ռիսկի խմբում

05.05.2025
Ջրծաղիկ․ ինչպես տարբերել ցանը, ովքեր են ռիսկի խմբում

Ջրծաղիկը varicella-zoster վիրուսով (VZV) հարուցվող խիստ վարակիչ հիվանդություն է: ԱՀԿ-ն այն դասակարգում է որպես կառավարելի հիվանդություն, քանի որ արդյունավետ պատվաստանյութի առկայությունը թույլ է տալիս նվազեցնել հիվանդացությունը և բարդությունները:


2. Հիմնական փաստեր

  • Տարածվածություն. Ջրծաղիկը հանդիպում է ամբողջ աշխարհում:
  • Ռիսկի խմբեր՝
    • Նորածիններ (մինչև 1 ամսական),
    • Հղի կանայք (վտանգ պտղի համար),
    • Իմունային անբավարարությամբ անձինք (օր.՝ ՄԻԱՎ, քիմիաթերապիա ստացողներ):
  • Մահացություն. Զարգացած երկրներում մահացությունը ցածր է (<0.1%), սակայն ցածր եկամուտ ունեցող երկրներում կարող է հասնել 3-5%-ի՝ թոքաբորբի կամ էնցեֆալիտի պատճառով:

3. Փոխանցում և համաճարակաբանություն

  • Փոխանցման ուղիներ.
    • Օդակաթիլային (հազ, փռշտոց),
    • Ուղղակի շփում բշտիկների պարունակության հետ,
    • Վիրուսը կարող է փոխանցվել նաև հղիության ընթացքում մորից պտղին (բնածին ջրծաղիկ):
  • Վարակից հետո. Վիրուսը կարող է մնալ օրգանիզմում որպես լատենտ ինֆեկցիա և ակտիվանալ տարիներ հետո՝ առաջացնելով գոտևորող որքին :

4. Կլինիկական պատկեր

  • Գաղտնի շրջան. 10–21 օր:
  • Սկզբնական ախտանիշներ.
    • Ջերմություն (38–39°C),
    • Գլխացավ, հոգնածություն,
    • Բնորոշ ցան՝ սկսվում է դեմքից և տարածվում մարմնով:
  • Ցանի փուլեր.

 Կարմիր բծեր   Հեղուկով լցված բշտիկներ   Կեղևակալում (57 օրում):

  • Քոր. Խիստ անհանգստացնող ախտանիշ, որը կարող է հանգեցնել երկրորդային ինֆեկցիաների:

5. Բարդություններ

Երեխաների մոտ.

    • Մաշկի երկրորդային բակտերիալ վարակ (օր.՝ Streptococcus pyogenes),
    • Ջրծաղիկային էնցեֆալիտ (1 դեպք 1000 հիվանդության դեպքում):
  • Մեծահասակների մոտ.
    • Թոքաբորբ,
    • Նյարդաբանական բարդություններ:
  • Հղիության ժամանակ.
    • Պտղի վնասում (հատկապես հղիության առաջին 20 շաբաթներում),
    • Նեոնատալ ջրծաղիկ (մահացությունը մինչև 30%):

6. Կանխարգելում

  • Պատվաստում.
    • Խորհուրդ է տրվում բոլոր երեխաներին՝ սկսած 12 ամսականից (2 դեղաչափ՝ 48 շաբաթ ընդմիջումով):
    • Պատվաստանյութի արդյունավետությունը՝ >90% ծանր ձևերի կանխարգելման հարցում:
  • Կարանտինային միջոցառումներ.
    • Հիվանդ երեխային մեկուսացնել մինչև բոլոր բշտիկների կեղևակալումը:
    • Խուսափել հիվանդի հետ շփումից՝ հատկապես ռիսկի խմբերում գտնվողներին:

7. Բուժման մարտավարություն

  • Ախտանշանային բուժում.
    • Ջերմության, ցավի և քորի կառավարում (խորհուրդ չի տրվում ասպիրինի օգտագործումը),
  • Հակավիրուսային թերապիա.
    • Ացիկլովիր (բերանացի կամ ներերակային)՝ նշանակվում է մասնագետի կողմից, խորհուրդ է տրվում ռիսկի խմբերում գտնվողներին և հիվանդության ծանր ընթացքի դեպքում:
    • Բուժումը ամենաարդյունավետն է ախտանիշների սկզբից 24–48 ժամվա ընթացքում:

Տեղային քսուքների օգտագործումը խորհուրդ չի տրվում։

 

Ջրծաղիկի կասկածի դեպքում, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, հնարավորինս շուտ դիմե՛ք մասնագետի հիվանդության ընթացքի ճիշտ վարման համար։
Եվ հիշե՛ք, ջրծաղիկով հիվանդին ոչ միայն կարելի է լողանալ, այլև անհրաժեշտ է՝ մաշկը մաքուր պահելու և բարդություններից խուսափելու համար։

 

Նյութը կազմված է համաձայն ԱՀԿ հանձնարարականների։