Դեպրեսիան կարող է պայմանավորված լինել նաև ինֆեկցիոն հիվանդություններով

Դեպրեսիա, պարանոյա, դեմենցիա, շիզոֆրենիա, երկբևեռ խանգարում, խուճապի նոպաներ, նյարդային անորեքսիա և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում․․․
Հիվանդությունների այս մեծ շարքի պատճառ կարող են լինել նաև ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք վնասում են ուղեղը
Բացի վերոնշյալ խնդիրները, սովորաբար այլ գանգատներ ևս լինում են բնորոշ ինֆեկցիոն հիվանդություններին (ջերմություն, մկանացավեր, գլխացավ, պարանոցային մկանների լարվածություն, գոտկային ցավեր․․․) և բուն նյարդաբանակ (տարատեսակ ցավեր, պարեզներ, պարալիչներ, ՄՌՏ փոփոխություններ)
Սակայն կարող են նաև բացակայել
Նշված խանգարումները մասնավորապես վերաբերվում են նեյրոբորելիոզին՝ Լայմի հիվանդություն, և նեյրոբրուցելոզին
Վերջնական ախտորոշման համար, երբ գերակշռում են, կամ միայն առկա են հոգեկան ոլորտի խնդիրներ, հարկավոր է իրականացնել ողնուղեղային հեղուկի հետազոտություններ
Այս ախտորոշումները շատ են բաց թողնվում, որն ապացուցվում է առանձին հետազոտություններով։ Պարզվում է, որ ոչ միայն կա նման բան, այլ հաճախությունն էլ ենթադրվողից բավականին շատ է։
Նեյրոբրուցելոզի վերաբերյալ տվյալները շատ ավելի սակավ են, քանի որ զարգացած երկրներում հիվանդությունն հազվադեպ է հանդիպում՝ ի տարբերություն մեր երկրի