Էնտերոբիոզի ձվիկների հայտնաբերում
(Սրատուտներ)
Արագ, պարզ և կարևոր հետազոտություն
Էնտերոբիոզը աղիքային մակաբույծ վարակ է, որը առաջանում է Enterobius vermicularis մակաբույծից, որի ձվիկները տարածվում են հեշտությամբ՝ ձեռքերից, խաղալիքներից, կենցաղային իրերից։
Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել հետազոտությունը․
- Քոր հետանցքի շրջանում (հատկապես գիշերը)
- Քնի խանգարումներ
- Անհանգստություն երեխաների մոտ
- Ախորժակի նվազում
- Կանխարգելիչ ստուգում մանկապարտեզներում, դպրոցներում։
Ինչու՞ է կարևոր հետազոտվել․
- Կանխել օջախային բռնկումները և սահմանափակել փոխանցման շղթան։ Քանի որ հեշտությամբ փոխանցվում է ընտանիքի անդամներին։
- Խուսափել կրկնակի վարակումից, քանի որ գիշերային ժամերին էգ որդերը ձվադրում են պերիանալ շրջանում, ինչի հետևանքով առաջացած քորը նպաստում է ձեռքերի աղտոտմանը և ձվերի կրկնակի ներթափանցմանը օրգանիզմ։
- Ժամանակին հայտնաբերումը թույլ է տալիս արագ և արդյունավետ բուժում։
Ախտանիշների և բարդությունների կանխարգելում
Հիվանդությունը կարող է առաջացնել պերիանալ քոր, քնի խանգարումներ, նևրոտիկ երևույթներ, աղեստամոքսային դիսֆունկցիա։ Աղջիկների մոտ հնարավոր են նաև վուլվովագինիտներ՝ մակաբույծների միգրացիայի հետևանքով։
Ռաբինովիչի մեթոդով նմուշառման ընթացքը
Enterobiasis-ի դեպքում Ռաբինովիչի մեթոդով նմուշառման համար օգտագործվում է պատրաստի կպչուն շպատել (կամ կպչուն մակերես ունեցող ապլիկատոր)։
Նմուշառման տեխնիկան
- Նմուշը վերցվում է առավոտյան՝ մինչև լվացվելը և դեֆեկացիան։
- Կպչուն մակերեսով շպատելը սեղմվում է պերիանալ ծալքերին։
- Այնուհետև շպատելը տեղադրվում է տարայի մեջ։
- Լաբորատորիայում կատարվում է մանրադիտակային հետազոտություն՝ Enterobius vermicularis-ի ձվերը հայտնաբերելու նպատակով։
Մեթոդի առավելությունները
- Պարզ և ոչ ինվազիվ է
- Հարմար է զանգվածային սկրինինգի համար
- Ունի բարձր ախտորոշիչ արժեք
- Նվազեցնում է նմուշի աղտոտման հավանականությունը,
- Ունի բարձր զգայունություն էնտերոբիոզի ախտորոշման համար
- Թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը նույնիսկ թույլ արտահայտված կլինիկական դեպքերում։
