Դիմել մեզ

Անվճար հետազոտություններ ԻՀԱԿ շարժական կլինիկաներում

22.07.2025
Անվճար հետազոտություններ ԻՀԱԿ շարժական կլինիկաներում

Հարգելի’ հայրենակիցներ,

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ։

ՌԴ օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկաները երեք օր շարունակ տեղակայված կլինեն Հայաստանի տարբեր հասցեներում՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով անցնելու ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ (դրանց քաղցած մոտենալը պարտադիր չէ)։

Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․

- հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00),

- հուլիսի 29-ին՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրի (Վարդանանց հրապարակ, ժամը՝ 12:30-17:30),

- հուլիսի 30-ին՝ Լոռու մարզկենտրոն Վանաձոր (Արցախ պուրակի մոտակայք, ժամը՝ 12:30-17:30):

Քո առողջությունը կարևոր է․ հետազոտվի՛ր։