
ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը հիշեցրել է՝ ինչպես նվազեցնել ՄԻԱՎ-ի վարակման վտանգը, ուր դիմել հետազոտության և խորհրդատվության համար:
ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրանքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից, նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման, վարակված արյան փոխներարկման միջոցով:
Ինչպես նվազեցնել ՄԻԱՎ-ի վարակման վտանգը
Պաշտպանության ամենաարդյունավետ միջոցներից մեկը պահպանակների օգտագործումն է։ Այն նվազեցնում է ՄԻԱՎ-ի և այլ սեռավարակների փոխանցման ռիսկը։
Եթե վարում եք ակտիվ սեռական կյանք, կարևոր է պարբերաբար հետազոտվելը։ Հայաստանում հնարավոր է անվճար և անանուն հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ և ստանալ հուզող հարցերի պատասխանները։
ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփումով՝ ձեռքսեղմումով, համբույրով, ընդհանուր սպասքից կամ օդի միջոցով։ ՄԻԱՎ վարակ ունեցող անձինք պետք է ապրեն առանց խտրականության, ունենան բուժման և խնամքի լիարժեք իրավունք։
Ու՞ր դիմել հետազոտության և խորհրդատվության համար
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հասանելի է առողջապահական տարբեր հաստատություններում, ինչպես նաև` ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Պարբերաբար հետազոտվելը կարևոր քայլերից մեկն է ձեր առողջությունը պահպանելու համար։
Նյութը՝ ԱՆ-ի