Դիմել մեզ

ԻՀԱԿ ներկայացուցիչները ելույթներով են հանդես եկել միջդիսցիպլինար միջոցառմանը

24.05.2025
ԻՀԱԿ ներկայացուցիչները ելույթներով են հանդես եկել միջդիսցիպլինար միջոցառմանը

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանը և որակի ապահովման պատասխանատու Սևան Իրիցյանը մասնակցել և ելույթներով են հանդես եկել «Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիա»-ի միջդիսցիպլինար միջոցառմանը:

Վերջինիս ընթացքում անդրադարձ է կատարվել հակահիստամինային դեղերի կիրառությանը տարբեր մասնագիտական ոլորտներում` վարակաբանություն, մաշկաբանություն, ալերգոլոգիա և այլն։

Միջոցառման ընթացքում առաջնային օղակի մասնագետների հետ քննարկվել են մաշկային ցաները, պարազիտները, հաճախ հանդիպող ցանային դրսևորումները և դրանց տարբերակումը։ Քննարկման առանցքում են եղել նաև ոլորտում կրկնվող սխալ կամ այլևս ոչ ակտուալ մոտեցումները: