Երկու ամիս շարունակ՝ նոյեմբեր-դեկտեմբերին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մասնագետները դասընթացների շարք են անցկացրել 250 բուժաշխատողի շրջանում:
«ՄԻԱՎ-ի կանխարգելման, հայտնաբերման և բուժման հիմունքները» թեմայով ՇՄԶ կրեդիտավորված դասընթացներին մասնակցել են Երևանի և մարզերի առողջության առաջնային պահպանման օղակի ավագ բուժաշխատողներ, հատկապես՝ մանկաբարձ-գինեկոլոգներ, մաշկաբաններ և վարակաբաններ:
Դասընթացների նպատակն էր բարձրացնել բուժաշխատողների գիտելիքները ՄԻԱՎ-ի վերաբերյալ։
Դասընթացները վարել են ԻՀԱԿ՝
- համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը,
- լաբորատոր ախտորոշման ծառայության ղեկավար Թամարա Հովսեփյանը,
- ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը,
- մոնիթորինգի և գնահատման բաժնի ղեկավար Աննա Մերգելյանը։
Մեր կենտրոնը հաստատակամ է ամրապնդելու ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման կանխարգելման գրանցած արդյունքները, և այս ծրագիրը կարևոր քայլ է այդ ճանապարհին: