Դիմել մեզ

Վարդան Գևորգի Արզաքանյան

Վարդան Գևորգի Արզաքանյան

Բաժնի վարիչ

Համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժին

Կրթություն

1995-2001 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բժշկականխարգելման ֆակուլտետ

2001-2002 «Համաճարակաբանություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա, ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ

2009 «Համաճարակաբանության արդի հարցեր» թեմայով կատարելագործում, ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ

2013 «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հսկման կատարելագործում թեմայով վերապատրաստում, Ռոսպոտրեբնադզորի  համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ (ք.Մոսկվա, ՌԴ)

2021 «Համաճարակաբանության արդի հարցեր» թեմայով կատարելագործում, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

 

Աշխատանքային փորձ

2020թ․ առ այսօր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ

ԱՆ «Ավան» հոգեկան առողության կենտրոն, համաճարակաբան

2005 – 2020  ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, բժիշկ-համաճարակաբան

2010 – 2020  «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» ծրագրի շարժական խմբի խորհրդատու

2010 – 2019  ԱՆ ակադեմիկոս   Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հար­ցերով բուժաշխատողների  վերապատրաստման «ՄԻԱՎ վարակ» դասըն­թացի դասախոս

2012 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կատարելագործման «ՄԻԱՎ վարակ» դասընթացի դասախոս

2016  հոկտեմբեր – դեկտեմբեր «Միգրանտների զուգընկերների շրջանում ՄԻԱՎ վարակի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելում և խոցելիության նվազեցում» ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետ, ՄԱՁԻԱՀ

1998 – 2002 ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, բուժակ

 

Զինվորական ծառայություն

2002 – 2004 բժիշկ մասնագետ

 

Պատվոգրեր, շնորհակալագրեր

2009 Պատվոգիր` տրված ՀՀ առողջապահության նախարարի կող­մից, ՀՀ առողջապահության համակարգում երկարամյա, անբասիր աշխատանքի, ինչպես նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմ­նա­դրման 20-ամյակի կապակցությամբ

2012 Պատվոգիր՝ տրված ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենի կողմից բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար

2016 Պատվոգիր` տրված ՀՀ առողջապահության նախարարի կող­մից, ՀՀ բուժաշխատողի օրվա կապակցությամբ, առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև ՀՀ-ում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վավերացման գործընթացում ունեցած ներդրման համար

2019 ՀՀ նախագահի՝ բժշկագիտության բնագավառում 2018թ. մրցանակ «ՀՀ-ում ներդրված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման համակարգի պահպանումը որպես ՄԻԱՎ-ից զերծ սերունդ ունենալու նախադրյալ» աշխատանքի համար

 

Համագործակցություն

2005 «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ ՀՀ-ում», 2005թ., հետազոտությունների իրականացման աշխատանքային խմբի անդամ

2007 «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և հոգեկան առողջությունը» ծրագրի հետազոտող

2007 «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ ՀՀ-ում»,  2007թ. Հետազոտությունների իրականացման աշխատանքային խմբի անդամ

2007 հունիս – սեպտեմբեր

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մոնիտորինգի և գնահատման համակարգի հիմնարար սկզբունքների ու հիմնական բաղադրիչների զարգացման համար խորհրդատվական խմբի անդամ, փորձագետ

(ՄԱԶԾ/ ՄԱՁԻԱՀ)

2010-2011 ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համա­կարգող հանձնաժողովի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով աշխատանքային խմբի անդամ

2010-2011 «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ ՀՀ-ում», 2010-2011թ. Հետազոտությունների իրականացման աշխատանքային խմբի անդամ

2012 «Կենսաբանական և վարքագծային հետազոտություններ» ծրագրի թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ԹՆՕ-ներ) շրջանում հետազոտությունների համակարգող

2014 «Կենսաբանական և վարքագծային հետազոտություններ» ծրագրի ԹՆՕ-ների շրջանում հետազոտությունների համակարգող

2016 «Գյուղաբնակ և քաղաքաբնակ միգրանտների շրջանում հետազոտություն» ծրագրի աշխատանքային խմբի անդամ

2015 ՀՀ-ում ՄԵՄՓՎ-ի վավերացման գործընթաց նախաձեռնելու հնարավորությունը գնահատելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ

2016 ՀՀ-ում ՄԵՄՓՎ-ի վավերացման գործընթացն իրականացնելու նպատակով ստեղծված վավերացման ազգային կոմիտեի անդամ

2016 – 2020  ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի  իրավասության շրջանակում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանմանն ուղղված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար

2016 «Կենսաբանական և վարքագծային հետազոտություններ» ծրագրի ԹՆՕ-ների շրջանում հետազոտությունների համակարգող

2017-2018 «ՀՀ-ում գյուղական համայնքներում սեզոնային աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ» ծրագրի աշխատանքային խմբի անդամ

2021 «Մարդասիրական օգնություն Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչությանը» ծրագրի COVID 19 վարակի ռիսկի քարտեզագրման և COVID 19 ՎԿՀ-ի ուսուցման փորձագետ (վարակ, կանխարգելում, հսկողություն), «Մարդը կարիքի մեջ» ՀԿ

 

Գիտական աշխատու­թյուն­ներ, հոդվածներ

Շուրջ 50 գիտագործնական և ուսումնամեթոդական աշխա­տանքների հեղինակ և համահեղինակ:

 

Համաժողովներին, գիտա­ժո­ղովներին, սեմինար­ներին մասնակցություն

Շուրջ 40 ազգային, տարածաշրջանային և միջազգային համաժողովների, գիտաժողովների, կոնգրեսների, սիմպոզիումների, ֆորումների, սեմինարների մասնակից, որոնց ժամանակ իրականացվել է բանավոր զեկույցներ, պաստառային ներկայացումներ: