Դիմել մեզ

ԻՀԱԿ-ը գործարկել է Լաբորատորիայի տնային կանչի ծառայություն

24.12.2025
ԻՀԱԿ-ը գործարկել է Լաբորատորիայի տնային կանչի ծառայություն

Նոր ծառայություն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կողմից. սիրով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնը հանդես է գալիս սպասված հնարավորությամբ՝ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ:

Այսուհետ ԻՀԱԿ լաբորատոր ախտորոշման բաժանմունքի ծառայությունները կարող են իրականացվել հենց ձեր հասցեում: Տնային կանչի շնորհիվ այլևս ստիպված չեք լինի հետազոտությունների համար այցելել կենտրոն, ձեզ կմոտենա մեր պրոֆեսիոնալ թիմը:

Մենք առաջարկում ենք ծառայություններ, որոնք կլինեն

• արագ,

• վստահելի,

• մատչելի:

Ծառայությանը կարող եք դիմել աշխատանքային օրերին՝ 09:00-16:00-ն: Հասանելի հետազոտությունների ցանկին կարող եք ծանոթանալ հղումով՝ //ncid.am/services/laboratory-diagnosis

Գրանցվելու համար զանգարահեք ԻՀԱԿ թեժ գծին՝ 8424