Կրթություն
- 2006-2009՝ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Կլինիկական օրդինատուրա՝ վարակիչ հիվանդություններ մասնագիտությամբ, Բժիշկ-օրդինատորի որակավորում
- 2000-2006՝ Հայկական բժշկական ինստիտուտ, Բուժական գործ
Մասնագիտական գործունեություն
- 2021թ. - Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ «Նորք» մասնաճյուղ, Մեծահասակների բաժանմունքի վարիչ
- 2003-2021թթ. - Բժիշկ-ինֆեկցիոնիստ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ «Նորք» մասնաճյուղ
Գիտաժողովներ, վերապատրաստումներ
- 2022՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» առցանց դասընթաց
- 2021՝ «Հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդության (ՔՈՎԻԴ-19) միջին ծանրությամբ պացիենտների վարում» առցանց դասընթաց
- 2021՝ «Բուժաշխատողների համար հեպատիտ B-ի և Ց-ի կառավարման հմտությունների ամրապնդում» առցանց դասընթաց
- 2021՝ «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների վարումը հիվանդանոցային պայմաններում» առցանց դասընթաց
- 2021՝ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնող շարժական պատվաստումային խմբերում ընդգրկված բուժաշխատողների վերապատրաստում» առցանց դասընթաց
- 2021՝ “Black sea pear” ամենամյա միջազգային բժշկական կոնգրես, Օդեսսա, Ուկրաինա
- 2018՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ընտրյալ հարցեր» կատարելագործման դասընթաց
- 2015՝ «Վիրուսային հեպատիտ B» մոնոթեմատիկ միջազգային կոնֆերանս
- 2014՝ Բժշկական օգնության մատուցելիս ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելման միջոցառումների հարցերի վերաբերյալ դասընթաց, Մոսկվա, ՌԴ
- 2013՝ «ՀՌՎ բուժում և ՄԻԱՎ վարակով հիվանդների վարում» սեմինար-վարժանք, Երևան, ՀՀ
- 2013՝ Հայկական լյարդաբանական ֆորումի երկրորդ միջազգային կոնֆերանս, Երևան, ՀՀ
- 2008՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և հոգեկան առողջություն» սեմինար-վարժանք, Երևան, ՀՀ
- 2007՝ «ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության գործողությունների և հայեցակարգային մոտեցումների ներկայացում և հիվանդանոցային օղակում պլանավորման գործնական վարժանք» դասընթաց, Երևան, ՀՀ