ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
2025
ԵՐԵՎԱՆ 2026
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
I. Իրավիճակային վերլուծություն. 4
1.1. ՄԻԱՎ վարակիիրավիճակը ՀՀ-ում 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում. 4
1.3. ՄԻԱՎ վարակի իրավիճակը ՀՀ-ում ՝ 2025թ․ 5
1.4. ՀՀ-ում հաստատված դեպքերի վերլուծություն՝ 1988-2025թթ․ 5
1.5. ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերն՝ ըստ ՀՀ մարզերի. 11
II. ՄԻԱՎ/ՁԻԱՀ և բնակչության տարբեր խմբեր. 13
2.3. Խոցելի խմբերի և միգրանտների շրջանում իրականացվող ծրագրային աշխատանքներ. 14
III. ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի ծառայություններ. 16
3.1. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն. 16
3.2. Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում. 18
3.3. ՄԻԱՎ վարակի ախտորոշում և դիսպանսերային հսկողություն. 19
3.4. ՄԻԱՎ վարակով հիվանդների բուժում և բուժման մոնիթորինգ. 19
3.5. Օպորտունիստական վարակներ. 19
3.6. Նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում. 20
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
|
ԱՆ |
առողջապահության նախարարություն |
|
ԱՎԵԽ |
առավել վտանգի ենթարկվող խումբ |
|
ԳՀ |
Գլոբալ հիմնադրամ |
|
ԹՆՕ |
թմրամիջոցների ներարկային օգտագործող |
|
ԻՀԱԿ |
Ինֆեկցիոն հիվանդություններ ազգային կենտրոն |
|
ԿՍԿ |
կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կին |
|
ՀՀ |
Հայաստանի Հանրապետություն |
|
ՀՌՎ |
հակառետրովիրուսային |
|
ՁԻԱՀ |
ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ |
|
ՄԻԱՎ |
մարդու իմունային անբավարարության վիրուս |
|
ՆԿԿ |
նախակոնտակտային կանխարգելում |
|
ՎԾ |
վիրուսային ծանրաբեռնվածություն |
|
ՏԲ |
տուբերկուլոզ |
|
ՏԳ |
տրանսգենդեր |
|
ՏՍՏ |
տղամարդկանց հետ սեռական կապ ունեցող տղամարդիկ |
|
ՔԿՀ |
քրեակատարողական հիմնարկ |
|
ՕՎ |
Օպորտունիստական վարակներ |
ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակում ստացված տվյալների վերլուծության արդյունքում 1988թ․ և մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 6625 դեպք` ներառյալ 0-14 տարեկանների շրջանում արձանագրված ՄԻԱՎ վարակի 90 դեպք (1,4%): ՄԻԱՎ վարակ ունեցողներից 2972-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, որից 47-ը (1,6%) 0-14 տարեկանների շրջանում: 1988-2025թթ․ գրանցվել է մահվան 1482 դեպք, որից 12-ը (0,8%) 0-14 տարեկանների շրջանում:
ՀՀ-ում մեծահասակ բնակչության (15-49 տարեկան) շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը 0,4% է: ՄԻԱՎ-ով ապրողների հաշվարկային թիվը կազմում է 7300: 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրողների թիվը 5143 է։ Միևնույն ժամանակահատվածում բուժման մեջ է գտնվում 4257 ՀՀ քաղաքացի։ 2025թ․ ընթացքում վիրուսային ծանրաբեռնվածության (ՎԾ) վերաբերյալ հետազոտվել է 3267 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի, և նրանցից 2858 –ի մոտ գրանցվել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ (0-1000)։
Այսպիսով, 2025թ․ վերջի դրությամբ, ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը ունի հետևյալ պատկերը՝ 71%-83%-88%:
1988թ․ մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը ՀՀ-ում օտարերկրացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 490 դեպք։ Վերջին 5 տարիներին օտարերկրացիների շրջանում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերը կազմում են 1988-2025թթ․ արձանագրված բոլոր դեպքերի կեսից ավելին (60%)։ Գծապատկեր 1-ում ներկայացված է ՀՀ-ում օտարերկրացիների շրջանում արձանագրված ՄԻԱՎ-ի դեպքերն ըստ գրանցման տարիների։
Գծապատկեր 1. ՀՀ-ում Օտարերկրացիների շրջանում արձանագրված ՄԻԱՎ-ի դեպքերն ըստ գրանցման տարիների 2015-2025թթ․
1988-2025թթ․ ՄԻԱՎ-ով ապրող օտարերկրյա քաղաքացիների շրջանում ախտորոշվել է 122 ՁԻԱՀ-ի, գրանցվել է 47 մահվան դեպք: 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ բուժման մեջ է գտնվել 110 օտարերկրյա քաղաքացի։ ՀՌՎ բուժում ստացողների մեջ օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը 2025 թվականի վերջին կազմել է 2,6%:
2025թ․ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 467 դեպք, որից 338-ը՝ արական (72%), 129-ը՝ իգական (28%) սեռի շրջանում։ Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2 դեպք։ Արձանագրվել է ՁԻԱՀ-ի 152 դեպք, որից 112 արական (74%) և 40-ը՝ իգական (26%) սեռի շրջանում: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան 108-ը՝ դեպք, որից 80-ը՝ արական (74%) և 28-ը՝ իգական (26%) սեռի շրջանում:
Գծապատկեր 2-ում ներկայացված է երկրում արձանագրված ՄԻԱՎ վարակի բոլոր դեպքերն ըստ տարիների։ Դեպքերի դինամիկան ցույց է տալիս, որ արձանագրված բոլոր դեպքերի մոտ կեսը գրանցվել է վերջին 7 տարիների ընթացքում։
Գծապատկեր 2. ՀՀ-ում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերն ըստ գրանցման տարիների, 1988-2025թթ.
Գծապատկեր 3-ում ներկայացված են 1988-2025թթ․ արձանագրված ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և մահվան բոլոր դեպքերը՝ բացարձակ արժեքներով։
Գծապատկեր 3. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և մահվան դեպքերի բաշխումն՝ ըստ տարիների (2005-2025թթ․)
Գծապատկեր 4-ում ներկայացված է արձանագրված մահվան դեպքերի և նրանց ունեցած ՁԻԱՀ ախտորոշումների պատմությունը՝ բացարձակ արժեքներով։
Գծապատկեր 4. ՀՀ-ում արձանագրված մահերի և ՁԻԱՀ-ից մահերի բաշխումն ըստ գրանցման տարիների (1988-2025թթ.)
ՀՀ-ում արձանագրված 6625 ՄԻԱՎ վարակի, 2972 ՁԻԱՀ-ի և 1482 մահվան դեպքերի սեռային բաշխվածության ուսումնասիրությունը (տե'ս Գծապատկեր 5) ցույց է տալիս, որ դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է արական սեռի ներկայացուցիչների շրջանում։ ՄԻԱՎ վարակի դեպքում այն կազմում է գրանցված դեպքերի շուրջ 70.1%-ը (4643 դեպք), ՁԻԱՀ ախտորոշում ունեցողների շրջանում 74,4% (2212 դեպք) և գրանցված մահվան դեպքերի 79.8% (1182 դեպք):
Գծապատկեր 5. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և մահվան դեպքերն ըստ սեռի (1988-2025թթ․)
ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի ցույց է տալիս, որ ՄԻԱՎ վարակ ախտորոշումների ընդհանուր կազմում գերակշռողն արական սեռի ներկայացուցիչներն են` 70.1%, իգական սեռը կազմում է 29.9% (գծապատկեր 6): Գրանցված դեպքերի վերլուծությունն ըստ տարիների և սեռերի ցույց է տալիս, որ վերջին 10 տարիներին մեկ տարվա ընթացքում գրանցված դեպքերի մեջ սեռային բաշխվածությունն էական փոփոխության չի ենթարկվել։
Գծապատկեր 6. ՀՀ-ում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի և գրանցման տարիների (2005-2025թթ․)
ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերն ըստ տարիքային խմբերի և սեռի բաշխման ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ դեպքերի մոտ կեսը` 47․9%-ը (3177 դեպք) ՄԻԱՎ վարակի ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում (տե'ս Գծապատկեր 7):
Գծապատկեր 7. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի և տարիքային խմբերի (1988-2025թթ․)
ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի վերլուծությունն ըստ փոխանցման ուղիների (տե'ս Գծապատկեր 8) ցույց է տալիս, որ դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին հետերոսեքսուալն է, այն կազմում է 76․2%, որին հաջորդում է թմրամիջոցների ներարկային օգտագործումը՝ 13․5%, ապա հոմոսեքսուալ փոխանցման ուղին՝ 7․5%։
Գծապատկեր 8. ՀՀ-ում ՄԻԱՎ հաստատված դեպքերն ըստ փոխանցման ուղիների (1988-2025թթ․)
1988-2025թթ․ արձանագրված ՄԻԱՎ վարակի բոլոր դեպքերի վերլուծությունն ըստ փոխանցման ուղիների և սեռի (տե'ս գծապատկեր 9) ցույց է տալիս, որ տղամարդկանց 67%-ը վարակվել է հետերոսեքսուալ ճանապարհով, 19%-ը` թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով, 11%-ը՝ հոմոսեքսուալ ճանապարհով: Գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%):
Գծապատկեր 9. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի փոխանցման ուղիներն՝ ըստ սեռի (1988-2025թթ․)
ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիների ուսումնասիրությունն ըստ տարիների ցույց է տալիս, որ սկսած 2006թ. նկատվում է փոխանցման հիմնական ուղիների փոփոխություն (տե'ս Գծապատկեր 10): Մինչև 2005թ. ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին եղել է թմրամիջոցների ներարկային օգտագործումը, այնուհետև գրանցված դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին հետերոսեքսուալ է։ Սկսած 2018թ. նկատվում է հոմոսեքսուալ փոխանցման ուղու աճ և թմրամիջոցների ներարկային օգտագործման ուղին երկրորդ տեղը զիջում է հոմոսեքսուալ փոխանցման ուղուն, կազմելով տարեկան գրանցված դեպքերի 13%-ը։
Գծապատկեր 10. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի հիմնական փոխանցման ուղիները՝ 2004-2025թթ․
Յուրաքանչյուր տարվա ընթացքում գրանցված դեպքերի մեջ վարակման հավանական վայրերի բաշխվածության դինամիկան ցույց է տալիս, որ վերջին տարիներին 1 տարվա ընթացքում գրանցված դեպքերի մեջ ավելանում են ՀՀ-ում վարակման դեպքերը։ 2019թ․ գրանցված դեպքերի 46,9%-ի վարակման հավանական վայրը ՀՀ-ն է։ Ցուցանիշը աճել է 2025թ․` հասնելով 55.5%-ի։ Ընդհանուր դեպքերի գրեթե 6%-ի (374 դեպք) վարակման հավանական վայրը եղել է անհայտ։
Գծապատկեր 11. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի վարակման հավանական վայրերն՝ ըստ տարիների, 2013–2025թթ.
ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է՝ 319, որին հաջորդում են Լոռու (298) և Գեղարքունիքի (265) մարզերը (տե’ս Գծապատկեր 12): ՄԻԱՎ վարակի դեպքերի բացարձակ թվով առավելագույն ցուցանիշը արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 1895 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի մոտ 1/3-ը։ ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բացարձակ թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 774 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 11,7%-ը:
Գծապատկեր 12. ՄԻԱՎ վարակի հարաբերական դեպքերի բաշխումն ըստ ՀՀ մարզերի (1988-2025թթ․)
1988թ․ մինչև 2025 թվականի դեկտեմբեր 31-ը ՏՍՏ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 490 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ՏՍՏ-ների թիվը կազմում է 466, նրանցից 391-ը (84%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2025թ. ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 315 ՏՍՏ, որոնցից 276-ն (88%) ունեցել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:
1988թ․ մինչև 2025 թվականի դեկտեմբեր 31-ը ԿՍԿ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 83 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ԿՍԿ-ների թիվը կազմում է 72, նրանցից 50-ը (69%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2025թ. ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 37 ԿՍԿ, որոնցից 32-ն (86%) ունեցել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:
1988-2025թթ․ ԹՆՕ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 895 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ԹՆՕ-ների թիվը կազմում է 494, նրանցից 318-ը (64%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2025թ.-ին ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 235 ԹՆՕ, որոնցից 200-ն (85%) ունեցել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:
1988-2025թթ․ ՏԱ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 9 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ՏԱ-ների թիվը 7 է, նրանցից 7-ը (100%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2025թ.-ին ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 6 ՏԱ և բոլորի մոտ գրանցվել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:
Աղյուսակ 1-ում ներկայացված է ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը խոցելի խմբերի շրջանում:
Աղյուսակ 1. ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը խոցելի խմբերի շրջանում
|
|
ԹՆՕ |
ՏՍՏ |
ԿՍԿ |
ՏԱ |
|
Արձանագրված ՄԻԱՎ դեպքեր |
895 |
490 |
83 |
9 |
|
ՄԻԱՎ-ով ապրողներ |
494 |
466 |
72 |
7 |
|
ՀՌՎ բուժման մեջ գտնվողներ |
318 |
391 |
50 |
7 |
|
ՎԾ վերաբերյալ հետազոտվածներ |
235 |
315 |
37 |
6 |
|
վիրուսի չհայտնաբերվող մակարդակ ունեցողներ |
200 |
276 |
32 |
6 |
Խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի իրականացման շրջանակներում տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն աշխատանքային միգրանտներին և նրանց զուգընկերներին, ՏՍՏ-ներին, ԿՍԿ-ներին, ՏԱ-ներին և ԹՆՕ-ներին: Աղյուսակ 2-ում ներկայացված է 2021-2025թթ իրականացված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների և հայտնաբերված դրական դեպքերի դինամիկան:
Աղյուսակ 2. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների և հայտնաբերված դրական դեպքերի դինամիկան խոցելի խմբերիշրջանում
|
|
ՏՍՏ |
ԿՍԿ |
ԹՆՕ |
ՏԳ |
Միգրանտեներ |
|||||
|
Տարի |
Թեստ |
դրական |
Թեստ |
դրական |
Թեստ |
դրական |
Թեստ |
դրական |
Թեստ |
դրական |
|
2021 |
8184 |
33 |
3893 |
7 |
4993 |
10 |
111 |
2 |
10455 |
51 |
|
2022 |
8013 |
77 |
3201 |
10 |
5555 |
27 |
233 |
2 |
13799 |
45 |
|
2023 |
8768 |
75 |
3500 |
22 |
5340 |
20 |
91 |
2 |
24160 |
91 |
|
2024 |
8482 |
99 |
3843 |
18 |
6149 |
26 |
135 |
3 |
25341 |
96 |
|
2025 |
10550 |
84 |
4000 |
12 |
6450 |
22 |
296 |
0 |
27085 |
82 |
Վերջին տարիներին աճել են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության ծավալները (Գծապատկեր 14):
Գծապատկեր 14. ՀՀ-ում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտված ՀՀ քաղաքացիների թիվը, 2019-2025թթ.
Գծապատկեր 15-ում ներկայացված է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտած ՀՀ քաղաքացիների սեռային բաշխվածությունը, որը գրեթե անփոփոխ է (2019-2025թթ․)։ 2025թ․ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է 213411 քաղաքացի, այդ թվում՝ 135531 կին (64%)։ Հետազոտված կանանց 43%-ը (58161 կին) հետազոտվել է հղիության ընթացքում։
Գծապատկեր 15. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտված ՀՀ քաղաքացիների սեռային բաշխվածությունը, 2019-2025թթ
Գծապատկեր 16-ում ներկայացված է ՀՀ լաբորատորիաներում իրականացված հետազոտությունների բաշխվածությունն ըստ հետազոտման պատճառների։ Տվյալները ցույց են տալիս, որ հետազոտությունների գրեթե կեսը՝ 48.8-ն իրականացվում է կլինիկական ցուցումներով։
Գծապատկեր 16. 2025թ. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտված ՀՀ քաղաքացիներն ըստ հետազոտման պատճառների
Ընդհանուր առմամբ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացվում են նաև տարբեր սքրինինգային ծրագրերի շրջանակներում՝ շարժական կլինիկաների միջոցով, մարզային բուժհաստատություններում ՄԻԱՎ կանխարգելման ծրագրերի և հանրային միջոցառումների, խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ կանխարգելման ծրագրերի և ՔԿՀ-ներում սքրինինգային ծրագրերի միջոցով (Գծապատկեր 17)։
Գծապատկեր 17. Վերջին տարիներին երկրում իրականացված հետազոտությունների ընդհանուր թիվը։
2025 թվականին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ՀՀ-ում հղիության ընթացքում առնվազն մեկ անգամ հետազոտվել է 35648 (35353 ՀՀ քաղաքացի և 295 օտարերկրյա քաղաքացի) հղի, որոնցից 14 ՀՀ քաղաքացու մոտ հաստատվել է ՄԻԱՎ վարակ, բոլորը կցվել են ՀՌՎ բուժմանը։ Տարվա ընթացքում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում է ստացել 39 հղի (38 ՀՀ և 1 օտարերկրյա քաղաքացի)։
2025 թվականին ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնվել է 44 երեխա, որոնք բոլորն էլ ստացել են ՄԻԱՎ-ի կանխարգելիչ բուժում և կյանքի առաջին երկու ամիսների ընթացքում հետազոտվել ՄԻԱՎ-ի հայտնաբերման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով և բոլորի մոտ եղել է բացասական արդյունք։
ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում կատարվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնոըմ (այսուհետ՝ ԻՀԱԿ), որտեղ գտնվում է երկրի միակ ռեֆերենս լաբորատորիան: 2025 թվականի ընթացքում ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 467 նոր դեպք ՀՀ քաղաքացիների և 47 նոր դեպք օտարերկրյա քաղաքացիների շրջանում։
2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՌՎ բուժման մեջ է գտնվել 4257 Հ քաղաքացի, որից 44-ը մինչև տարեկան երեխաներ են և 110 օտարերկյա քաղաքացի։ ՀՌՎ բուժման 1-ին շարքի սխեմայի դեղորայք է ստացել 4045 ՀՀ և 107 օտարերկյա քաղաքացի: 2-րդ շարքի սխեմայի դեղորայք է ստացել 203 ՀՀ և 3 օտարերկյա քաղաքացի: 3-րդ շարքի սխեմայի դեղորայք է ստացել 10 ՀՀ քաղաքացի։
2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՄԻԱՎ-ով ապրող 5146 ՀՀ քաղաքացիներից ՀՌՎ բուժման մեջ է գտնվել 4257-ը, որոնցից 3267 ՎԾ վերաբերյալ վերջին հետազոտությունը իրականացվել է 2025 թվականի ընթացքում, նրանցից 2858-ի մոտ գրանցվել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ։ Բուժում ստացողների 99%-ը ստանում է դոլուտեգրավիր (DTG) պարունակող սխեմայով բուժում։
2025 թվականի ընթացքում ԻՀԱԿ-ում ստացիոնար պայմաններում բուժօգնություն է տրամադրվել ՄԻԱՎ-ով ապրող 150 պացիենտի:
2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ 153 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի ստացել է ՕՎ կանխարգելում, որից 65-ը 2025թ․ հաշվառված դեպքեր են, 110 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի ստացել է ՕՎ բուժում, որից 51-ը 2025թ․ հաստատված դեպքեր են։ 2025 թվականին ՄԻԱՎ/ՏԲ համավարակով բուժում են ստացել 16 պացիենտ։
2025թ․ իզոնիազիդով ՏԲ-ի կանխարգելիչ բուժում ստացել է 761 ՀՀ քաղաքացի, որից 169-ը եղել են 2025թ․ ախտորոշված։
2025թ․ 106 անձ ստացել է նախակոնտակտային կանխարգելում, որոնցից 22-ը եղել են օտարերկրացի։ ՆԿԿ ստացողներից 92-ը եղել են ՏՍՏ, 10-ը ՏԱ, 4-ը հետերոսեքսուալ փոխանցման խմբին պատկանող անձինք, որից մեկը իգական սեռի ներկայացուցիչ։
Հետկոնտակտային կանխարգելում ստացել է 183 անձ, որոնցից 48-ը եղել են օտարերկրացի։