Դիմել մեզ

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն փնտրում է բժիշկ-մանրէաբանի

19.10.2026


ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն փնտրում է բժիշկ-մանրէաբանի

 ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն փնտրում է բժիշկ-մանրէաբանի՝ Ազգային (տուբերկուլոզային) ռեֆերենս լաբորատորիայում աշխատելու համար։

Աշխատանքի պայմանները

  •  Աշխատանքի վայր՝ ք. Աբովյան, Արզնու խճուղի 10
  •  Աշխատանքի տևողություն՝ երկարաժամկետ՝ երեք ամիս փորձաշրջանով
  • Աշխատաժամանակ՝ լրիվ աշխատանքային օր՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:30–16:00


Պահանջները

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բժիշկ-մանրէաբանի որակավորմամբ և շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 220 միավորի պարտադիր առկայությամբ
  •  Մանրէաբանության և գենետիկայի խորացված գիտելիքներ
  • Բժիշկ-մանրէաբանի աշխատանքային փորձը ցանկալի է
  • Համակարգչային հմտություններ՝ Word, Excel, համացանցից օգտվելու կարողություն
  •  Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  •  Բժշկական էթիկայի նորմերի պահպանում
  •  Թիմում աշխատելու կարողություն
  •  Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի պարտադիր տիրապետում ։


 Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերը ncid@ncid.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Բժիշկ-մանրէաբան»։