Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն աշխատանքի է հրավիրում ընդունարանի ադմինիստրատիվ աշխատակցի:
Աշխատանքի նկարագիր
- Հիվանդանոցի ընդունարանի ադմինիստրատիվ աշխատակիցը պատասխանատու է ընդունարանի աշխատանքները պատշաճ և գրագետ կազմակերպելու և անհրաժեշտ աշխատանքային գործընթացները համակարգելու համար:
Հիմնական խնդիրն է տրամադրել և ապահովել ՝
- քաղաքացիների և պացիենտների պատշաճ ընդունելություն,
- հարցումներին գրագետ և սպառիչ պատասխանների տրամադրում,
- ճիշտ ուղղորդում և պատշաճ սպասարկում,
- էլեկտրոնային ծրագրերում համապատասխան մուտքագրումների և գրանցումների իրականացում,
- այցելուներին և պացիենտներին հիվանդանոցում գործող ընթացակարգերի և կանոնների, աշխատանքային ժամերի և այլ անհրաժեշտ ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- քաղաքացիների վճարահաշվարկային սպասարկման աշխատանքներ՝ համաձայն վճարման փաստաթղթերի,
- հերթափոխի ընթացքում մուտքերի վերաբերյալ համապատասխան հաշվետվության պատրաստում և ներկայացում տեղեկատու գանձապահին՝ հաշվապահական ծրագրում համապատասխան մուտքագրումներն իրականացնելու համար:
Պահանջվող որակավորում
- Բարձր մակարդակի հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ, ինչպես նաև համակարգչային ծրագրերի լավ իմացություն (Microsoft Office, Excel, Արմեդ էլ. առողջապահական ծրագիր և այլ), 1 C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։
Պահանջվող հմտություններ և որակներ
- Կարգապահություն և ճշտապահություն, աշխատանքի կազմակերպման կարողություն,
- քաղաքացիների և պացիենտների հետ շփվելու բարձր մակարդակի հմտություններ,
- հաճախորդներին ուղղորդելու ունակություն և հաճախորդների սպասարկման բարելավման պատրաստակամություն:
Դիմելու ընթացակարգ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) և ուղեկցող նամակն ուղարկեն Armaidsofficial@gmail.com էլեկտրոնային հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: