Պետպատվեր
Պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ և ԱՐՏՈՆՅԱԼ պայմաններով հիվանդությունների և հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկ
- Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 0.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
- 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
- 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
- 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
- Մինչև 18 տարեկան երեխաներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
- Վերարտադրության տարիքի կանայք՝ հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձիք՝ 18-23 տարեկան անձինք
- Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ
- Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն)
- Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքի անդամներ, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ
- Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ
- Ձեռբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
- Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք
- Բռնադատվածներ
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
- Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք
- Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ
- Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում):
Պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ արտահիվանդանոցային ծառայություններ ամբողջ բնակչության համար
Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ծառայություններ
- Ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի ծառայություններ
- Նեղ մասնագիտական ծառայություններ՝ վիրաբուժական/վնասվածքաբանական, ակնաբանական, սրտաբանական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբան
- Իմունականխարգելիչ ծառայություններ
- Դիսպանսերային ծառայություններ՝ հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, հոգեբուժական, մաշկավեներաբանական, վարակաբանական, էնդոկրինոլոգիական
Լաբորատոր-գործիքային ծառայություններ
- Կլինիկական հետազոտություններ (արյուն, մեզ, կղանք)
- Կենսաքիմիական հետազոտություններ (գլյուկոզա, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ, կրեատինին, ԱԼՏ, ԱՍՏ, բիլիռուբին, խոլեստերին, C-ռեակտիվ սպիտակուց, անտիստրեպտոլիզին-Օ, կոագուլոգրամմա՝ ֆիբրինոգեն և պրոթրոմբինային ինդեքս/ժամանակՙ ՄՆԳ)
- Մանրէաբանական հետազոտություններ (մեզ, կղանք, խորխ) և դեղորայքային զգայունության որոշմամբ խորխի մանրէաբանական հետազոտություն
- Իմունաբանական հետազոտություններ (Մանտուի փորձ)
- Բակտերիասկոպիկ հետազոտություններ (խորխ և արյան մեջ մակաբույծներ)
- Շճաբանական հետազոտություններ (արյան խումբ, ռեզուս գործոն, ռեակցիա VDRL, ռեակցիա MRP, Վասերմանի ռեակցիա, հեպատիտ B և C, հղիների ՄԻԱՎ-ի իմունաֆերմենտային)
- ՊԱՊ թեստ՝ արգանդի վզիկի բակտերիոսկոպիկ հետազոտություն
- Ուլտրաձայնային հետազոտություններ (պտուղ, որովայն, փոքր կոնք, վահանաձև գեղձ, կրծքագեղձ)
- Ռենտգենաբանական հետազոտություններ (R-գրաֆիա, R-սկապիա)
- Ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն
- Ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ (ԷՍԳ, սպիրոգրաֆիա)
Դեղերի ապահովում՝ ըստ հիվանդությունների և վիճակների
- Տուբերկուլոզ (հակատուբերկուլոզային դեղեր)
- Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
- Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
- Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
- Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
- Սրտամկանի ինֆարկտ (դուրս գրման օրվանից առաջին երկու ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
- Պարբերական հիվանդություն (կոլխիցին և/կամ այլ դեղեր)
- Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
- Քրոնիկական երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և/կամ ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և/կամ դրանց համարժեք այլ դեղեր))
- Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
- Մարդու իմունային անբավարուրության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)
- Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)
- Վիրուսային հեպատիտ C հիվանդություն (հակավիրուսային դեղեր)
Պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկ
Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդություններ և վիճակներ
- Շոկային վիճակներ՝ 2-րդ և ավելի աստիճանի
- Կոմատոզ վիճակներ
- Դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա
- Սուր շնչառական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր
- Սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց (տախիսիստոլիկ ձև), սրտի կանգ
- Էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ)
- Էպիլեպտիկ ստատուս՝ գիտակցության կորստով
- Ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա
- Տարբեր տեսակի էմբոլիաներ, հեմոլիզ, լյարդի ֆերմենտների բարձրացում, թրոմբոցիտների քանակի իջեցում համախտանիշ
- Սրտամկանի սուր ինֆարկտ
- Ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ)
- Պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ)
- Ցրտահարություն՝ 3-րդ աստիճանի
- Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝ 1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավելւ մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 2-րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով:
Այլ հիվանդություններ և վիճակներ
- Հոգեշարժական գրգռված վիճակներ
- Ցնորազառանցանքային սուր վիճակներ
- Սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ
- Քրոնիկական հոգեկան հիվանդների խնամք
- Օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ)
- Ապլաստիկ անեմիա
- Միելոդիսպլաստիկ համախտանիշ
- Օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում
- Օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում (բացառությամբ 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով իրականացվող ճառագայթային բուժման)
- Սրտամկանի սուր ինֆարկտ՝ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում (ստենտի տեղադրում)
- Իշեմիկ ինսուլտ՝ գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրի շրջանակներում
Վարակիչ հիվանդություններ
- Ժանտախտ
- Տուլարեմիա
- Սիբիրախտ
- Դիֆթերիա
- Կապույտ հազ և հարկապույտ հազ
- Փայտացում
- Սուր պոլիոմելիտ, սուր թորշոմած կաթվածահարություն
- Կատաղություն
- Բծավոր տիֆ
- Մալարիա
- Մարդու իմունային անբավարարության վիրուս/Ձեռքբերովի իմունային անբավարության համախտանիշ
- Թռչնագրիպ
- Վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ
- Հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր
- Բոտուլիզմ
- Քութեշ (բարդացած ձևեր)
- Մենինգակոկային վարակ
- Առաջնային սուր մենինգիտներ
- Այլ բակտերիալ հիվանդություններ
- Ջրծաղիկ (բարդացած ձևեր)
- Կարմրուկ (բարդացած ձևեր)
- Կարմրախտ (բարդացած ձևեր)
- Սուր վիրուսային հեպատիտներ
- Համաճարակային պարոտիտ (բարդացած ձևեր)
- Վարակային մոնոնուկլեոզ
- Առաջնակի սուր բրուցելոզ
- Գրիպ (առողջապահության նախարարության կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում)
- Խոլերա
- Որովայնային տիֆ և պարատիֆ
- Այլ սալմոնելոզային վարակներ
- Շիգելոզ
- Չճշգրտված ծագումնաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ
- Տուբերկուլոզի բոլոր ձևերը, այդ թվում՝ հիվանդ և կոնտակտավոր երեխաների առողջարանային բուժում
Մանկաբարձական ծառայություններ
- Ծննդօգնություն
- Հղիության ախտաբանության ծառայություններ
Հեմոդիալիզ
- Ծրագրային հեմոդիալիզի ծառայություններ