Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և Ռոսպոտրեբնադզորի համատեղ գիտահետազոտական ծրագրերի մասին

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և Ռոսպոտրեբնադզորի համատեղ գիտահետազոտական ծրագրերի մասին

Հաջողությամբ շարունակվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղված Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և Ռոսպոտրեբնադզորի համատեղ կարևորագույն գիտահետազոտական ծրագրերը:

Նախորդ 2021թ. ընթացքում աշխատանքներն իրականացվել են 4 համատեղ ծրագրերով, որոնք ապահովում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առաջնահերթ բնագավառներում տվյալների հավաքագրումը, մշակումը և վերլուծությունը: Անգնահատելի է Ռոսպոտրեբնադզորի գիտական, մեթոդական և նյութատեխնիկական աջակցությունն այս ծրագրերի իրականացման և, որպես արդյունք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման գործում։

Նշենք, որ գիտահետազոտական ծրագրերից մեկը՝ «Հայաստանում ՄԻԱՎ-վարակի համաճարակի զարգացման գնահատումը ֆիլոգենետիկ հետազոտության բիոինֆորմատիկական մեթոդաբանությամբ» (“Оценке развития эпидемии ВИЧ-инфекции в Армении с помощью биоинформатических методов филогенетического исследования”), առանձնանում է իր եզակիությամբ, և դրա արդյունքները կապահովեն կարճ ժամանակահատվածում ՀՀ-ում շրջանառվող ՄԻԱՎ-ի մինչև 50%-ի շտամների սեկվենավորումը:

2021թ.-ին երկու անգամ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն են գործուղվել Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտի ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Դմիտրի Կիրեևը և Երիտասարդ գիտնականների խորհրդի անդամ Ալինա Կիրիչենկոն: Աշխատանքային այցի ընթացքում ստուգվել և գնահատվել են իրականացվող աշխատանքները, միաժամանակ տեղում կազմակերպվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցների վերապատրաստումները, ներկայացվել են ծրագրերի մեթոդաբանությունն ու եղած արդյունքները: