Դասընթաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում ՝ նվիրված կապիկի ծաղկի վիրուսին

Դասընթաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում ՝ նվիրված կապիկի ծաղկի վիրուսին

Դասընթացը նախատեսված էր միջին բուժանձնակազմի համար և նպատակ ուներ բարձրացնել բուժանձնակազմի իրազեկումը կապիկի ծաղիկ վիրուսի, դրա փոխանցման ուղիների և կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացնել կենտրոնում մշակված և ներդրված կապիկի ծաղիկի դեպքերի կանխարգելմանն ուղղված արագ արձագանքման սխեմային և օպերատիվ պլանին:

Դասընթացի ավարտին անցկացվեց նաև թեստավորում՝ ստուգելու ներկաների ձեռք բերած գիտելիքները:

Բուժանձնակազմի համար նախատեսված դասընթացներն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում կրում են շարունակական բնույթ: