Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն առաջիկա երկու տարիներին գործելու է երկու հասցեներում։
Մասնաճյուղերից մեկը (նախկին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) այժմ գործում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Առնո Բաբաջանյան 21 հասցեում (նախկին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Սուրբ Աստվածածին» ծննդատան տարածք՝ google navigation-ով՝ Բաբաջանյան 42)։
Մյուս մասնաճյուղը շարունակում է գործել Ավան վարչական շրջանում՝ Աճառյան 2 հասցեում (ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական նախկին կենտրոն)։