Հայտարարություն

Հայտարարություն

Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը շարունակում է ամբողջությամբ և ողջ ծավալով իրականացնել մեր բուժառուների սպասարկումը։

Տեղեկացնում ենք, որ կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները՝ ներհիվանդանոցային վարակները կանխարգելելու համար, ուստի, կոչ ենք անում չտարածել անհիմն տեղեկություններ այն մասին, թե ԻՀԱԿ-ում կարմրուկով վարակվելու վտանգ կա։

Կարմրուկով վարակված մեր բոլոր բուժառուները գտնվում են համապատասխան սարք-սարքավորումներով հագեցած առանձին բաժանմունքում։

Հիշեցնում ենք, որ կարմրուկի ամենաարդյունավետ կանխարգելումը 2 դեղաչափ պատվաստումն է՝ 1 և 4-6 տարեկաններում։

Առո՛ղջ եղեք։