ԻՀԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Աթոյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ

ԻՀԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Աթոյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ

Գեղեցիկ սեռի սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:

Ցանկանում եմ, որ միշտ ինքնաբավ լինեք, ունենաք առաջընթացի, հաջողությունների և ձեռքբերումներ ունենալու հնարավորություններ բոլոր ասպարեզներում։

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել ԻՀԱԿ-ում անձնվիրաբար աշխատող կանանց տոնը՝ շնորհակալություն հայտնելով նվիրվածության, մեծ աշխատասիրության և բուժառուների հանդեպ ցուցաբերած հոգատարության համար։ Ձեր դերն անչափելի է ոչ միայն մեր կենտրոնի բնականոն գործունեության, այլև պետության ու հասարակության համար։

Մաղթում եմ, որ ցանկացած միջավայրում՝ աշխատավայր, թե ընտանիք, ձեզ զգաք գնահատված ու լիարժեք։

Թող ձեր ժպիտները լինեն հաճախակի ու անկեղծ, և իրապես երջանիկ զգաք։

Սիրելի՛ կանայք, թող ձեր կյանքում տոնական լինեն ոչ միայն Մարտի 8-ն ու առաջիկա միամսյակը, այլև ողջ տարին։

ԻՀԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Աթոյան