ԻՀԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է

ԻՀԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 23-24-ը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է՝ մասնակցելու «Առողջ հասարակություն» խորագրով միջազգային երկօրյա համաժողովին:

Մարտի 23-ին համաժողովի շրջանակում «Ժամանակակից աշխարհի նոր սպառնալիքները. ինֆեկցիոն հիվանդությունների էվոլյուցիան» խորագրով նստաշրջանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Աթոյանը հանդես է եկել զեկույցով:

ԻՀԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն իր զեկույցում ներկայացրել է, թե ինչպես է Հայաստանում ներդրվել քրոնիկ հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագիրը, ինչ փուլում է գտնվում այժմ, ինչ հաջողություններ են գրանցվել, և ինչ ծրագրեր են նախատեսված առաջիկայում։